Կինժալով ՄիԳ-31-ի առևանգումը կանխվել է
Գրանցվել
Գրանցվել
Կանխվել է «Կինժալով» ՄիԳ-31-ի առևանգումը
11 ՆՈՅ 2025 06:46
Կանխվել է «Կինժալով» ՄիԳ-31-ի առևանգումը

Կանխվել է «Կինժալով» ՄիԳ-31-ի առևանգումը

11 ՆՈՅ 2025 06:46
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է Ուկրաինայի և Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից մշակված լայնածավալ գործողության կանխման մասին, որի նպատակն էր առևանգել ռուսական ՄիԳ-31 կործանիչը՝ համալրված «Կինժալ» գերձայնային հրթիռով։ Ըստ ռուսական կողմի՝ առևանգված ինքնաթիռը նախատեսվում էր օգտագործել Ռումինիայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի դեմ սադրանք իրականացնելու համար։
ԱԴԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը փորձել է հավաքագրել ռուս օդաչուների՝ խոստանալով նրանց մինչև 3 միլիոն դոլար։ Նշվում է, որ սկզբնական առաջարկը կազմել է 1 միլիոն դոլար՝ միայն ինքնաթիռի առևանգման համար, սակայն գումարը հասցվել է 3 միլիոնի՝ այն «Կինժալ» հրթիռով հանդերձ փոխանցելու դեպքում։
Գործողության համակարգողները ռուս օդաչուներին գայթակղելու համար առաջարկել են ոչ միայն խոշոր գումար, այլև արևմտյան երկրներից մեկի քաղաքացիություն։ Որպես «համոզիչ փաստարկ»՝ նրանց ցուցադրվել են հսկայական դրամակապոցներով տեսանյութեր։
Առևանգման պլանը մշակվել է մանրամասն։ Երբ օդաչուներից մեկը հայտնել է, որ չի տիրապետում ինքնաթիռի վայրէջքի հմտություններին, համակարգողն առաջարկել է նրան առցանց դասընթաց անցնել Ուկրաինայի Զինված ուժերի օդաչուի մոտ։ Ըստ Կիևի մշակած սխեմայի՝ առևանգող օդաչուն թռիչքի ընթացքում պետք է թունավոր նյութի միջոցով չեզոքացներ անձնակազմի հրամանատարին։
Առևանգումը նախատեսվում էր իրականացնել Սև ծովի ջրատարածքի վրա։ Ուկրաինական կողմն առաջարկել է բեմադրել ինքնաթիռի կործանում՝ այդպիսով ապահովելով գործողության գաղտնիությունը և ստեղծելով կեղծ հետք։
Ըստ ԱԴԾ-ի՝ գործողության վերջնական նպատակը եղել է առևանգված ՄիԳ-31-ն ուղղել դեպի Ռումինիայի Կոնստանցա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազայի շրջան։ Ենթադրվում է, որ այնտեղ ինքնաթիռը կարող էր խոցվել դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, ինչը կհանգեցներ լայնամասշտաբ միջազգային սկանդալի և անկանխատեսելի հետևանքների։ Ռուսական կողմը պնդում է, որ այս կերպ կանխվել է ոչ միայն ռազմական տեխնիկայի առևանգումը, այլև լուրջ աշխարհաքաղաքական սադրանք։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել