Եռակողմ հանդիպում Բաքվում. Ադրբեջան, Ռուսաստան, Իրան
Գրանցվել
Գրանցվել
Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը Բաքվում եռակողմ հանդիպում են անցկացնում
13 ՀՈԿ 2025 07:07
Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը Բաքվում եռակողմ հանդիպում են անցկացնում

Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը Բաքվում եռակողմ հանդիպում են անցկացնում

13 ՀՈԿ 2025 07:07
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը, որը նպատակ ունի խորացնել համագործակցությունը տարածաշրջանային նշանակության առանցքային ոլորտներում։ Հանդիպման կենտրոնում են տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանն ուղղված հարցերը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն երեք երկրների համար։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ վերահաստատելով Բաքվի հանձնառությունը բարիդրացիության, փոխըմբռնման և իրավահավասար գործընկերության սկզբունքներին ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը վստահ է՝ երկու բարեկամ երկրների հետ բազմակողմանի կապերը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով՝ համալրվելով նոր բովանդակությամբ։
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել միջպետական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման կարևորությունը՝ հիմնված միմյանց ներքին գործերին չմիջամտելու և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա»,- հավելել է Մուստաֆաևը։
Այս ձևաչափով հանդիպումը առավել հետաքրքիր է այն համատեքստում, որ Բաքուն վերջին շրջանում խնդրահարույց թեմաներ ուներ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել