Ադրբեջանը կրճատում է պաշտպանական ծախսերը
Գրանցվել
Գրանցվել
Ադրբեջանը կրճատում է պաշտպանական ծախսերը
16 ՀՈԿ 2025 12:01
Ադրբեջանը կրճատում է պաշտպանական ծախսերը

Ադրբեջանը կրճատում է պաշտպանական ծախսերը

16 ՀՈԿ 2025 12:01
Ադրբեջանի կառավարությունը մտադիր է մինչև 2030 թվականը զգալիորեն կրճատել պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի բյուջետային ծախսերը՝ դրանք հասցնելով 7,969 միլիարդ մանաթի (շուրջ 4,7 միլիարդ դոլար)։ Այս մասին նշված է երկրի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջետային նյութերում։
Ըստ կանխատեսումների՝ 2026-2029 թվականներին այս ոլորտի ծախսերը կկրճատվեն 8,6%-ով։ Եթե 2026 թվականին պաշտպանական ծախսերը կկազմեն պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 20,9%-ը, ապա մինչև 2029 թվականը այդ ցուցանիշը նախատեսվում է իջեցնել մինչև 18,4%։
Համեմատության համար նշենք, որ 2025 թվականի համար Ադրբեջանի պետական բյուջեով պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված է 8,396 միլիարդ մանաթ (մոտ 4,94 միլիարդ դոլար)։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել