Ադրբեջանը 2026-ին կավելացնի պաշտպանական ծախսերը
16 ՍԵՊ 2025 08:15

Ադրբեջանը 2026-ին կավելացնի պաշտպանական ծախսերը
16 ՍԵՊ 2025 08:15
2026 թվականին Ադրբեջանում պաշտպանության և անվտանգության ծախսերը պլանավորվում են 8 միլիարդ 714,8 միլիոն մանաթի չափով։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության «2026 թվականի համախառն և պետական բյուջեների նախնական ցուցանիշների մասին» տվյալներում:
Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված նյութերի համաձայն՝ դա 3,8%-ով ավելի է, քան 2025 թվականի համար հաստատված կանխատեսումը:
Պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկազմեն Ադրբեջանի 2026 թվականի պետական բյուջեի բոլոր ծախսերի մոտ 21%-ը։
2026 թվականի բյուջեի նախագծում Ադրբեջանի կառավարությունը պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի համար նախատեսել է 8,815 միլիարդ մանաթ (գործող փոխարժեքով՝ 5,12 միլիարդ դոլար)։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել