Ադրբեջանում ծնված կնոջը ՌԴ-ում դատապարտել են 5 տարվա ազատազրկման
21 ՕԳՍ 2025 08:06

Ադրբեջանում ծնված կնոջը ՌԴ-ում դատապարտել են 5 տարվա ազատազրկման
21 ՕԳՍ 2025 08:06
Ռուսաստանի Ռյազանի մարզային դատարանը Ադրբեջանում ծնված Մեհրիբան Լուկինսկայային դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է Mediazona-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը։
Լուկինսկայան մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 275.1 հոդվածով (գաղտնի համագործակցություն օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության հետ)։ Գործի մանրամասները չեն հրապարակվում։
Ըստ տեղեկությունների՝ քրեական գործը դատարան է ներկայացվել 2025 թվականի մայիսին։ 55-ամյա Լուկինսկայան ծնվել է Բաքվում և 2017-ից 2021 թվականներին աշխատել է Ռյազանի խողովակների գործարանում, ինչպես նաև ծանր կռման և մամլման սարքավորումների արտադրության գործարանում։ Նրա հարազատներն ու փաստաբանը հրաժարվել են մեկնաբանություններ տալ մամուլին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել