Ադրբեջանում արաբների դեմ արշավ է սկսվել TikTok-ի պատճառով
20 ՕԳՍ 2025 09:48

Ադրբեջանում արաբների դեմ արշավ է սկսվել TikTok-ի պատճառով
20 ՕԳՍ 2025 09:48
Արաբական երեք քաղաքացիների կողմից «Նահատակների ծառուղում» TikTok-ի համար տեսանյութ նկարահանելու միջադեպից հետո Ադրբեջանի սոցիալական ցանցերի հատվածում սկսվել է արաբների դեմ իսկական արշավ:
Տեսանյութը, շատ դիտորդների կարծիքով, ուղղակիորեն չի վիրավորել Հայաստանի հետ պատերազմում զոհվածների հիշատակը, սակայն առաջացրել է բուռն արձագանք:
Հաղորդվում է, որ ձերբակալության ժամանակ ձերբակալվածներից մեկը ենթարկվել է նվաստացման՝ նրա դեմքին թքել են, ու դա երևում է տեսանյութում: Դատարանը երեքին էլ նշանակել է եռամսյա կալանք:
Սկանդալի ֆոնին ցանցում սկսել են հայտնվել կադրեր, որոնցում այլ արաբ քաղաքացիներ «ինքնակամ» այցելում են՝ հարգելու զոհվածների հիշատակը:
Պաշտոնականին մոտ կանգնած աղբյուրները մտահոգություն են հայտնում, որ Ադրբեջանն այս միջադեպի արդյունքում կարող է ռասիզմի դրսևորումներով երկրի համբավ ձեռք բերել արաբների միջավայրում, քանի որ TikTok-ի մեկ տեսանյութի պատճառով հնչում են արաբական համայնքների բոլոր ներկայացուցիչներին գրեթե լինչի ենթարկելու կոչեր:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել