200 կգ հերոին Ադրբեջանից Վրաստան
Գրանցվել
Գրանցվել
Ադրբեջանից Վրաստան է տեղափոխվել 200 կգ հերոին
27 ՍԵՊ 2025 11:10
Ադրբեջանից Վրաստան է տեղափոխվել 200 կգ հերոին

Ադրբեջանից Վրաստան է տեղափոխվել 200 կգ հերոին

27 ՍԵՊ 2025 11:10
Վրաստանի ՆԳՆ-ն առգրավել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ՝ ավելի քան 200 կիլոգրամ, հաղորդում է Գրուզիա Օնլայնը։ Կալանավորվել է 1989 թվականին ծնված Իրանի քաղաքացի։
«Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալի վարած բեռնատարում հայտնաբերել և առգրավել են ութ պարկ, որոնք թաքցված էին «ձկան կերի» բեռի տակ, որը պարունակում էր 200 կիլոգրամ հերոին։ Ձեռք բերված ապացույցները հաստատում են, որ տրանսպորտային միջոցը Վրաստան է մտել Իրանից՝ Ադրբեջանի միջոցով՝ Կարմիր կամրջի սահմանային անցակետով»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Քննչական գործողությունները կշարունակվեն հանցագործությանը ենթադրաբար ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։ Ըստ Վրաստանի օրենսդրության, մեղքը հաստատվելուց հետո Իրանի քաղաքացուն կարող է սպառնալ առնվազն 20 տարվա, կամ անգամ՝ ցմահ ազատազրկում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել