Ադրբեջանցի պատգամավորը սպառնում է «ուժով մաքրել միջանցքը»
7 ՆՈՅ 2025 06:21

Ադրբեջանցի պատգամավորը սպառնում է «ուժով մաքրել միջանցքը»
7 ՆՈՅ 2025 06:21
Ադրբեջանից հնչում են Հայաստանի հասցեին ուղղված կոշտ հայտարարություններ և նոր պահանջներ, որոնք զուգորդվում են ռազմական ուժի կիրառման բացահայտ սպառնալիքներով։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը չբացի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», Բաքուն կարող է դիմել ծայրահեղ քայլերի։
Իր հարցազրույցներից մեկում Հասանգուլիևը նշել է, որ Ադրբեջանը պետք է լուրջ բանակցություններ վարի Թուրքիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ՝ շրջանցելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Նրա խոսքով, եթե հայկական կողմն օպերատիվ որոշում չկայացնի, «Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը (նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը), իսկ հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել Ռուսաստանի կամ ԱՄՆ վերահսկողությանը՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի համաձայն»։
Որպես այլընտրանք՝ Հասանգուլիևն առաջարկել է խաղաղության հուշագիր ստորագրել, որը, սակայն, պարունակի Հայաստանի համար նոր նախապայմաններ։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է անհապաղ սկսի դեպի Նախիջևան ճանապարհի կառուցումը և պարտավորություն ստանձնի մոտ ապագայում փոփոխություններ կատարել իր Սահմանադրության մեջ։
Այս ռազմատենչ հռետորաբանությանը զուգահեռ՝ Բաքվում ակտիվորեն առաջ է մղվում նաև «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» թեզը։ Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ կազմակերպված քննարկման ժամանակ ադրբեջանական ՀԿ-ներից մեկի ղեկավար, պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը հայտարարել է. «Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է, և մենք պետք է առավել ակտիվ աշխատենք այս ուղղությամբ»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել