Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյանը
Գրանցվել
Գրանցվել
Օկուպացված Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյանը
14 ՍԵՊ 2025 14:12
Օկուպացված Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյանը

Օկուպացված Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյանը

14 ՍԵՊ 2025 14:12
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Արցախի բնակիչ Կարեն Ավանեսյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա զինված է եղել Կալաշնիկովի ինքնաձիգով, չորս լիցքավորված պահեստատուփով և հինգ նռնակով։
Նույն աղբյուրների համաձայն՝ Ավանեսյանը երեք ձեռքի նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ և կրակ բացել ինքնաձիգից, այդ պահին էլ պատասխան կրակից վիրավորվել է և ձերբակալվել։
Վիրավորվել է մեկ ոստիկան։ Ընթանում է քրեական գործի նախաքննություն։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել