16:00-ի դրությամբ 51 քաղաքացի ստացել է լրացուցիչ ցուցակով քվեարկելու իրավունք
16 ՆՈՅ 2025 14:22

16:00-ի դրությամբ 51 քաղաքացի ստացել է լրացուցիչ ցուցակով քվեարկելու իրավունք
16 ՆՈՅ 2025 14:22
16:00-ի դրությամբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տրամադրել է 51 տեղեկանք՝ քաղաքացիներին լրացուցիչ ընտրական ցուցակներում ընդգրկելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Նա պարզաբանել է, որ այս տեղեկանքները նախատեսված են այն ընտրողների համար, որոնք ընտրելու իրավունք ունեն, սակայն «ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել նախապես ձևավորված ընտրական ցուցակներից»։ Տրամադրվող փաստաթղթի միջոցով նրանք հնարավորություն են ստանում ներգրավվելու լրացուցիչ ցուցակներում և իրացնելու իրենց սահմանադրական իրավունքը։
Բացի այդ, ծառայությունը զբաղվել է նաև ժամկետանց փաստաթղթերով քաղաքացիների հարցերով։ Դավթյանի խոսքով՝ ՀՀ 45 քաղաքացու, որոնց փաստաթղթերի ժամկետը լրացել էր, տրամադրվել է փոխարինող փաստաթուղթ՝ քվեարկությանը մասնակցելու համար։
Նելլի Դավթյանը նշել է նաև, որ իրենք մատուցում են խորհրդատվական ծառայություններ։ Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են ծառայությանը՝ բողոքելով, որ իրենց բնակության հասցեում հաշվառված են անծանոթ անձինք։
«Շատերը մոտենում են և ասում, որ իրենց տան հասցեում հայտնաբերել են այս կամ այն անունով, ազգանունով անձի, որն իրենց ծանոթ չէ, խնդրում են հեռացնել հաշվառումից կամ պարզաբանում են խնդրում»,- մանրամասնել է ծառայության պետը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել