Աճեմօղլուն հերքում է կապը «Մեր ձևով» շարժման հետ
17 ՀՈԿ 2025 13:51

Աճեմօղլուն հերքում է կապը «Մեր ձևով» շարժման հետ
17 ՀՈԿ 2025 13:51
Տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն հայտարարել է, թե ինքը կապ չունի և չի համագործակցում Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման հետ։
Վերջին հավաքին Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, թե հռչակավոր տնտեսագետը կմասնակցի շարժմանը՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի մշակման գործընթացում հանդես գալով որպես խորհրդական և փորձագետ։ Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթին տված հարցազրույցում, սակայն, Աճեմօղլուն ընդգծել է.
«Ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում ես որևէ կուսակցության հետ չեմ համագործակցում։ Ես ուղարկել եմ միայն հաղորդագրություն նրանց կոնֆերանսի առթիվ, սակայն այդ կուսակցության հետ որևէ կապ չունեմ»:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել