ԱԱԾ-ում՝ արտաքին հակահետախուզական ստորաբաժանում
Գրանցվել
Գրանցվել
ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում
6 ՆՈՅ 2025 07:56
ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում

6 ՆՈՅ 2025 07:56
ՀՀ ԱԱԾ–ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության՝ նոյեմբերի 6-ին կայացած նիստում։
Ստորաբաժանմանը իրավասություն կսահմանվի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում։ Նախագծով առաջարկվում է ներդնել ԱԱԾ սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում, մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում 30 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։
Միաժամանակ, նախագծերն առաջարկվում է համարել անհետաձգելի՝ պայմանավորված այն հանգամանքով, որ 2026թ. Հունվարի 1-ից դադարելու է Ծառայության հետախուզության ստորաբաժանման հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը և անհրաժեշտ է արտաքին հակահետախուզության ստորաբաժանման ձևավորմամբ պայմանավորված գործառույթների իրավական և կազմակերպչական վերափոխումն իրականացնել նախապես, որպեսզի արտաքին հետախուզական գործառույթների դադարեցմանը զուգահեռ ապահովվի արտաքին հակահետախուզության գործառույթների շարունակական և արդյունավետ իրականացումը։
Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը կառավարության նիստում հավանություն ստացան և համարվեցին անհետաձգելի։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել