Չինաստանը դժգոհ է Ուկրաինայի հարցով ՌԴ-ԱՄՆ մերձեցումից
20 ՕԳՍ 2025 11:32

Չինաստանը դժգոհ է Ուկրաինայի հարցով ՌԴ-ԱՄՆ մերձեցումից
20 ՕԳՍ 2025 11:32
Աղբյուրները խոսում են Պուտինի և Սի Ծինփինի միջև հարաբերությունների կտրուկ սառեցման մասին: Այս տեղեկությունը տարածողները նշում են, թե Չինաստանի առաջնորդը բավականին դժգոհ է նրանից, որ Ռուսաստանին հաջողվել է կապեր հաստատել Թրամփի վարչակազմի հետ և դիվանագիտական լուծում գտնել Ուկրաինայի ճգնաժամին՝ առանց Պեկինի մասնակցության: Այժմ հավանականություն կա, որ սեպտեմբերին Չինաստան Պուտինի ծրագրած մեծ այցի ծրագիրը զգալիորեն կկրճատվի:
«Նկատեք, որ ՌԴ նախագահը դեռևս չի զանգահարել Սի Ծինփինին և չի տեղեկացրել նրան Ալյասկայում Թրամփի հետ կայացած գագաթնաժողովի արդյունքների մասին: Մինչդեռ Պուտինը ԱՄՆ-ից վերադառնալուց և Թրամփի հետ հանդիպումից անմիջապես հետո զանգահարել է բարեկամ երկրների բազմաթիվ այլ առաջնորդների:
Ակնհայտ է, որ Չինաստանն այժմ միջազգային գործերում Մոսկվայի համար շատ ավելի փոքր նշանակություն ունի, և հիմնական շեշտը դրվում է Վաշինգտոնի հետ կապերի ամրապնդման վրա: Նման իրավիճակում շահերի բախումն ուղղակի չէր կարող չառաջանալ», - նշում են անանուն դիվանագիտական աղբյուրները:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել