ՀՀ խաղաղապահ բրիգադի հերթափոխը մեկնեց Կոսովո
27 ՕԳՍ 2025 13:51

ՀՀ խաղաղապահ բրիգադի հերթափոխը մեկնեց Կոսովո
27 ՕԳՍ 2025 13:51
ԱՄՆ պաշտպանության նախարարության ավագ ներկայացուցիչ և ռազմական կցորդ, գնդապետ Կրոուն, բարի ճանապարհ է մաղթել ՀՀ խաղաղապահ բրիգադի նոր հերթափոխի զինծառայողներին, ովքեր պատրաստվում են ծառայության ՆԱՏՕ-ի Կոսովոյի առաքելության կազմում: Այդ մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
2004 թվականից ի վեր Հայաստանը մշտապես ներկայացված է եղել ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերում՝ ցուցաբերելով իր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության հարցերում:
Հայաստանը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների շարքում Կոսովոյի ուժերում ամենամեծ ներկայություն ունեցող երկիրը՝ գերազանցելով ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ մի քանի երկրների:
Այս կայուն մոտեցումը ընդգծում է Հայաստանի դերը՝ որպես վստահելի գործընկեր տարածաշրջանային անվտանգության ապահովման գործողություններում և նրա պատրաստակամությունը՝ աշխատելու ուս-ուսի դաշնակից ուժերի հետ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հպարտ է աջակցել Հայաստանի մասնակցությանը Կոսովոյում, ինչը համապատասխանում է մեր ընդհանուր նպատակներին՝ ամրապնդել դաշինքները, առաջ տանել ՆԱՏՕ-ի պարտավորությունները Բալկաններում և նոր խթան հաղորդել Հայաստանի հետ Կովկասում անվտանգության ոլորտում ամուր գործընկերությանը, ասված է այդ առթիվ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել