9 ամսվա ընթացքում 14 հազար Արցախից բռնատեղահանված ՀՀ քաղաքացիություն է ստացել
3 ՆՈՅ 2025 08:13

9 ամսվա ընթացքում 14 հազար Արցախից բռնատեղահանված ՀՀ քաղաքացիություն է ստացել
3 ՆՈՅ 2025 08:13
2025-ի հունվար-սեպտեմբերին, Հանրապետության նախագահի հրամանագրով, քաղաքացիությունը շնորհվել է 17180 անձի։ Աճ ունենք քաղաքացիության շնորհման՝ 15․5 տոկոսով։ Դադարեցվել է 3166 անձի քաղաքացիությունը։ Այստեղ ևս ունենք աճ 10․7 տոկոսով։ Թվերը ԱԺ-ում ներկայացրել է ՆԳ նախարարը։
«Անդրադառնալով Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից քաղաքացիության ձեռք բերման գործընթացին, պիտի նշեմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 21916 տեղահանված անձ։ Նույն օրվա դրությամբ նախագահի հրամանագրով արդեն 14064 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն և անձնագրման, անձնագրավորման միջոցով քաղաքացիություն ձեռք է բերել նաև 7191 անչափահաս։ Պիտի նաև նշեմ, որ ևս ընթացիկ ունենք գործեր, որոնք որ քննարկման փուլում են գտնվում։ 7852 գործ այժմ գտնվում է ընթացքավորման փուլում»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել