Ծիծեռնակաբերդի վերանորոգմանը կուղղվի 800 մլն դրամ. Ժաննա Անդրեասյան
27 ՕԳՍ 2025 12:12

Ծիծեռնակաբերդի վերանորոգմանը կուղղվի 800 մլն դրամ. Ժաննա Անդրեասյան
27 ՕԳՍ 2025 12:12
Ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։ Դրանք մեծ միջոցներ են, որոնք ուղղվում են, որպեսզի երկրի կարևորագույն վայրերից մեկը ունենա պատշաճ և անհրաժեշտ պայմաններ: Այդ մասին օգոստոսի 27-ին ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Թե՛ հուշահամալիրը, թե՛ թանգարանը ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են անհրաժեշտ աշխատանքներից հետո»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ օրերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հաղորդագրություն էր տարածել, թե շուրջ երկու ամիս է՝ մեկնարկել է հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել