Նյու Յորքում ավտոբուսի վթարից հինգ զբոսաշրջիկ է զոհվել
23 ՕԳՍ 2025 09:41

Նյու Յորքում ավտոբուսի վթարից հինգ զբոսաշրջիկ է զոհվել
23 ՕԳՍ 2025 09:41
Նյու Յորքի նահանգի ոստիկանության տվյալներով՝ Նյու Յորք նահանգի արևմտյան հատվածում գտնվող New York State Thruway մայրուղում տեղի ունեցած տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Ոստիկանությունը հայտնել է, որ խումբը ԱՄՆ-Կանադա սահմանին գտնվող Նիագարայի ջրվեժից վերդառնում էր Նյու Յորք։ Ականատեսները տեսել են, թե ինչպես է Բուֆֆալոյից 30 մղոն դեպի արևելք գտնվող Պեմբրոք քաղաքի մոտակայքում մեքենան կորցրել կառավարումը և շրջվել։
Ոստիկանությունը հաստատել է, որ վթարի պահին ավտոբուսում եղել է 52 մարդ՝ 1-ից 74 տարեկան։ Ըստ պաշտոնական աղբյուրի, զոհերի մեծ մասը եղել են զբոսաշրջիկներ՝ Հնդկաստանից, Չինաստանից և Ֆիլիպիններից: Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը հայտարարել է, որ տեղական իշխանությունները աշխատում են տուժածներին փրկելու և օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Վթարի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ և բժշկական ուղղաթիռներ։
Նյու Յորքի նահանգային ոստիկանության ստորաբաժանման հրամանատար Անդրե Ռեյ Մեյջորը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վթարի պատճառը դեռևս պարզվում է։ Սակայն, այս պահին բացառվել են մեխանիկական անսարքությունը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել