44-օրյա պատերազմում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ են եղել. ՄԻՊ
27 ՍԵՊ 2025 13:04

44-օրյա պատերազմում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ են եղել. ՄԻՊ
27 ՍԵՊ 2025 13:04
44-օրյա պատերազմում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ են եղել. ՀՀ ՄԻՊ
Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խոր հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«44-օրյա մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խորը հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ մանդատի բոլոր գործիքակազմերով հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները՝ որպես կարևոր նպատակ ունենալով մարդու իրավունքների գերակայության, արժանապատիվ կյանքի, խաղաղ ու անվտանգ ապագայի երաշխավորումը»,- գրել է Մանասյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի 2022 թվականի մարտին հրապարակած տվյալներով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում և ՀՀ-ում զոհվել է 3822 զինծառայող և քաղաքացիական անձ։ Նույն տվյալների համաձայն՝ 2022 թվականի մարտի 21-ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել