44-օրյա պատերազմի ավարտից 5 տարի անց. հարգանքի տուրք Եռաբլուրում
9 ՆՈՅ 2025 07:36

44-օրյա պատերազմի ավարտից 5 տարի անց. հարգանքի տուրք Եռաբլուրում
9 ՆՈՅ 2025 07:36
Նոյեմբերի 9-ին, լրանում է 44-օրյա պատերազմը դադարեցրած եռակողմ հայտարարության ստորագրման հինգերորդ տարելիցը։ Այդ օրը հիշելու և պատերազմի զոհերի հիշատակը հարգելու համար «այսօր վաղ առավոտից սկսվել է մարդկանց հոսքը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն»։
Հինգ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակողական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության ուղղությամբ։ 44 օր տևած արյունալի մարտական գործողություններն ընդգրկեցին Արցախի բազմաթիվ քաղաքներ ու բնակավայրեր, որոնք ենթարկվեցին ծանր հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարվածների։ Պատերազմի ընթացքում զոհվեցին հազարավոր զինծառայողներ, զոհեր եղան նաև խաղաղ բնակչության շրջանում։ Առավել կատաղի և ինտենսիվ բախումները տեղի ունեցան հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, հատկապես Շուշիի և Հադրութի ուղղություններով։
Պատերազմը կանգնեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ, որով հաստատվեց հրադադարի ռեժիմ և զորքերի տեղակայման նոր գծեր։ Այսօր քաղաքացիներն այցելում են Եռաբլուր՝ իրենց խոնարհումը բերելու հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել