3-ամյա Տիգրանին դեռ որոնում են. վարկածներ կան, ասել է ՓԾ տնօրենը
28 ՀՈԿ 2025 10:16

3-ամյա Տիգրանին դեռ որոնում են. վարկածներ կան, ասել է ՓԾ տնօրենը
28 ՀՈԿ 2025 10:16
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում շարունակվում են հոկտեմբերի 27-ին կորած 3-ամյա Տիգրան Օվանեսովի լայնածավալ որոնողական աշխատանքները։ Դեպքի վայրում է գտնվում նաև ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Լրատվամիջոցների հետ զրույցում Ցուցուլյանը հայտնել է, որ որոնումներին ներգրավված են ոստիկանության 150 և փրկարար ծառայության 150 ծառայող։ «Աշխատանքները շարունակվում են, դեռևս չենք հայտնաբերել երեխային»,–ասել է նա։
Որոնումներն իրականացվում են բոլոր հնարավոր վայրերում, այդ թվում՝ հարակից անտառներում և Սևանա լճի ափամերձ հատվածներում։ Ստեղծվել է օպերատիվ շտաբ, որն ուսումնասիրում է բոլոր վարկածները։ «Վարկածներ կան... Ոստիկանությունը ևս ստուգում է բոլոր վարկածները։ Վարկածները այս պահին չեմ հրապարակի։ Առևանգելու վարկած այս պահին չի դիտարկվում»,-նշել է ՓԾ տնօրենը։
Որոնողական աշխատանքներին ոստիկաններից ու փրկարարներից բացի մասնակցում են նաև կամավորներ, հարակից Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ։ Տարածքի զննության համար կիրառվում են դրոններ, ներգրավված են նաև կինոլոգիական խմբեր։ Դեպքի վայր է ժամանել Գեղարքունիքի մարզպետը։
Հիշեցնենք, որ 3-ամյա Տիգրան Օվանեսովը կորել է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, իրենց տան մոտակայքից։ Ըստ տեղեկությունների՝ 5 երեխա ունեցող ընտանիքի փոքրիկը տնից դուրս է եկել 5-ամյա եղբոր հետ, սակայն ավելի ուշ եղբայրը տուն է վերադարձել միայնակ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել