27 հոգևորական՝ հավատարմություն Կաթողիկոսին
27 բարձրաստիճան հոգևորական հավատարմություն է հայտնել Կաթողիկոսին
4 ԴԵԿ 2025 09:02
27 բարձրաստիճան հոգևորական հավատարմություն է հայտնել Կաթողիկոսին

27 բարձրաստիճան հոգևորական հավատարմություն է հայտնել Կաթողիկոսին

4 ԴԵԿ 2025 09:02
ՀԱԵ 27 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ ասված է մի շարք արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հայտարարության մեջ։ «Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքոստորագրյալ արքեպիսկոպոսներս և եպիսկոպոսներս, որդիական մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Անընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որեւէ փորձ՝ ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական-ժողովական իրավասու մարմինների միջոցով՝ համաձայն մեր Սուրբ Եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի։
Անհանդուրժելի և դատապարտելի ենք նկատում Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետի անվան հիշատակման կամայական զեղչումը՝ որպես ծիսականոնական կոպտագույն խախտում, որը եկեղեցաբանության տեսանկյունից պառակտման տարրեր է պարունակում։
Վստահ ենք, որ մեր Սուրբ Եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը վեր են անձնական, խմբային կամ այլ շահերից եւ ամրապնդվելու են սիրո հաղորդության, ճշմարտության եւ արդարության հանապարհով՝ առաքելական հորդորով հաստատելի, թե՝ «Խնդրում եմ ձեզ, եղբայրնե’ր, հեռո’ւ մնացեք նրանցից, ովքեր պառակտում եւ գայթակղություն են առաջ բերում՝ հակառակ այն վարդապետությանը, որ դուք սովորեցիք։ Հեռո’ւ մնացեք նրանցից» (Հռոմ. ԺԶ 17):
Համոզված ենք, որ մեր եպիսկոպոսաց համախումբ ջանքերով արդյունավետ լուծումներ կգտնենք ի շահ մեր Սուրբ Եկեղեցու»,- ասված է բարձրաստիճան հոգևորականների համատեղ հայտարարության մեջ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար