Հարկային եկամուտները 2026-ին՝ 2.69 տրլն դրամ
Գրանցվել
Գրանցվել
2026-ին հարկային եկամուտները կկազմեն 2.69 տրլն դրամ
28 ՀՈԿ 2025 14:16
2026-ին հարկային եկամուտները կկազմեն 2.69 տրլն դրամ

2026-ին հարկային եկամուտները կկազմեն 2.69 տրլն դրամ

28 ՀՈԿ 2025 14:16
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսական ցուցանիշները՝ ընդգծելով հարկային եկամուտների աճի տպավորիչ դինամիկան։
Ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին ինը ամիսվա արդյունքները՝ ՊԵԿ նախագահը դրանք որակել է «ոգևորիչ ու տպավորիչ»։ Նա տեղեկացրել է, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 13 միլիարդ դրամի հարկային եկամուտ և պետական տուրք, ինչը 14 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Այս դրական միտումը կպահպանվի նաև առաջիկայում։ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ «2025 թվականին սպասվում են 2 տրիլիոն 690 մլրդ հարկային եկամուտներ, որոնք 300 մլրդ դրամով ավելի են 2024 թվականից»։ Ակնկալվում է նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի էական բարելավում, որը, ըստ կանխատեսումների, կհասնի 24,5 տոկոսի՝ գերազանցելով նույնիսկ 2023 թվականի արդյունքները։
Խոսելով ՊԵԿ-ի ծախսերի մասին՝ զեկուցողը նշել է, որ 2026 թվականին դրանք կկազմեն 36 միլիարդ դրամ՝ 4 միլիարդով ավելի 2025-ի համեմատ։ Աճի հիմնական մասն ուղղվելու է հիփոթեքային վարկերի գծով տոկոսների գումարի վերադարձին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել