Արաբկիրում ծեծի ենթարկել են 16-ամյա տղայի
Գրանցվել
Գրանցվել
Արաբկիրում սրճարանի սեփականատերն ու իր որդին ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի
9 ՍԵՊ 2025 06:50
Արաբկիրում սրճարանի սեփականատերն ու իր որդին ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի

Արաբկիրում սրճարանի սեփականատերն ու իր որդին ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի

9 ՍԵՊ 2025 06:50
Սեպտեմբերի 8-ին, SHAMSHYAN.com-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող սրճարանի մոտ 16-ամյա տղային մի խումբ անձինք ծեծի ենթարկել։ Կասկածյալները Ազնավուր սրճարանի սեփականատերն ու նրա որդին են եղել։
Սեպտեմբերի 9-ին նույն աղբյուրը ներկայացրել է բացառիկ տեսանյութի մի հատված, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայով մեկը գալիս, կոպիտ կերպով խախտելով ճանապահային երթևեկության կանոնները, մոտենում է դեպքի վայրին, իջնում է մեքենայից, ապա մի խումբ անձանց հետ ծեծի ենթարկում երեխային։
Ըստ աղբյուրի, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին։ Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող, ժողովրդի կողմից օգտագործվող «Ազնավուրի սրճարան»-ի մոտ, «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ մի խումբ անձինք վիճաբանել էին, ծեծկռտուք էր տեղի ունեցել ու կար վիրավոր։ Ժամանել էին ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Մինչ ոստիկանները դեպքի վայրում էին, «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնել էին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել տղա երեխա։ Հիվանդանոց մեկնած Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Վահան Ա․-ն է։
Տեղում ոստիկանները պարզել էին, որ ժամը 21:00-ի սահմաններում «Ազնավուր» սրճարանի մոտ՝ «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ, երեխային էին մոտեցել 2 հոգի և սկսել ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին և հնչեցրել հայհոյանքներ։ Այն տևել էր մոտ 20 րոպե։ Այդ կերպ տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերվել նաև հասարակության նկատմամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ երեխային ծեծի ենթարկողները եղել են Երևանի բնակիչներ՝ 59-ամյա Վարդգես Դ․-ն և 33-ամյա Ռոբերտ Դ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ Ըստ աղբյուրի, Վարդգես և Ռոբերտ Դ․-երը հայր ու որդի են, և նրանց է պատկանում «Ազնավուր» սրճարանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել