13-ամյա Հասմիկ Ասլանյանը հայտնաբերվել է
23 ՀՈԿ 2025 10:58

13-ամյա Հասմիկ Ասլանյանը հայտնաբերվել է
23 ՀՈԿ 2025 10:58
Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա Հասմիկ Ասլանյանը հայտնաբերվել է։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Ոստիկանության փոխանցմամբ՝ նա հայտնաբերվել է և ներկայացվել Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին հաղորդվել էր 13-ամյա Հասմիկ Ասլանյանի անհետ կորելու մասին։ Ըստ պաշտոնական աղբյուրի, նա հոկտեմբերի 22-ի ժամը 12.30-ի սահմաններում դուրս էր եկել Քանաքեռ ՀԷԿ-ի Բանավան թաղամասի շենքերից մեկի մի բնակարանից և չէր վերադարձել:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել