ԱՄՆ-ում հաստատվել է ավերիչ EF5 տոռնադո
Գրանցվել
Գրանցվել
12-ամյա դադարից հետո ԱՄՆ-ում հաստատվել է ավերիչ EF5 տոռնադո
8 ՀՈԿ 2025 06:56
12-ամյա դադարից հետո ԱՄՆ-ում հաստատվել է ավերիչ EF5 տոռնադո

12-ամյա դադարից հետո ԱՄՆ-ում հաստատվել է ավերիչ EF5 տոռնադո

8 ՀՈԿ 2025 06:56
ԱՄՆ-ի տարածքում արդեն ավելի քան 12 տարի չէր արձանագրվել առավելագույն ուժգնության՝ EF5 կարգի տոռնադո։ Եվ ահա ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը վերջերս իրականացրեց բոլոր տվյալների խորքային վերլուծություն հունիսի 20-ին Հյուսիսային Դակոտայի Էնդերլին քաղաքում գրանցված տոռնադոյի վերաբերյալ և բարձրացրեց նրա կատեգորիան մինչև EF5։ Այդ մասին սոցցանցի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Մասնագետների գնահատմամբ՝ քամու առավելագույն արագությունը հասել է 338 կմ/ժ (94 մ/վ), երբ տոռնադոն անցել է Ռասս և Կասս շրջաններով՝ դառնալով երեք մարդու մահվան պատճառ։
Ինչո՞ւ զեկույցը հրապարակվեց Հյուսիսային Դակոտային տորնադոյի հարվածից գրեթե չորս ամիս անց։ «Ամեն անգամ տոռնադոյի մասին հաղորդագրությունից հետո օդերևութաբանական ծառայությունը դեպքի վայր է ուղարկում օդերևութաբանների խումբ, որը գնահատում է վնասները և որոշում՝ արդյոք դրանք համապատասխանում են տոռնադոյի պատճառած ավերածություններին, և եթե այո՝ ապա, որ կատեգորիային ըստ Ֆուջիտայի սանդղակի։
Այդ գործընթացը հաճախ տևում է մի քանի օր կամ շաբաթ, սակայն երբեմն, ինչպես այս դեպքում, կարող է տևել ամիսներ»,- գրել է Ազիզյանը։ Վերջնական գնահատման համար Ազգային ծառայությունը ներգրավել է ինժեներների և գիտնականների թիմ, որը փաստագրել է, որ երկաթուղային վագոնի մոտ 150 մետր բարձրացում, ինչպես նաև ամբողջությամբ հացահատիկով բեռնված վագոնների շրջում։ Դա համապատասխանում են EF5 կատեգորիայի տոռնադոյի քամու արագությանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել