Զելենսկին բացատրել է Պոկրովսկի համար մղվող կատաղի մարտերի քաղաքական իմաստը
7 НОЯБ. 2025 15:31

Զելենսկին բացատրել է Պոկրովսկի համար մղվող կատաղի մարտերի քաղաքական իմաստը
7 НОЯБ. 2025 15:31
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ռազմաճակատում տիրող իրավիճակը և բացահայտելով Պոկրովսկ քաղաքի համար մղվող կատաղի մարտերի քաղաքական ու ռազմավարական նշանակությունը։
Նրա խոսքով՝ վերջին երեք օրվա ընթացքում ռուսական ուժերը 220 անգամ փորձել են գրոհել քաղաքը՝ վկայելով այս ուղղության կարևորության մասին Կրեմլի համար։ Զելենսկու տվյալներով՝ նոյեմբերի 5-ին ռուսական կողմը փորձել է գրոհել՝ կիրառելով ռազմական տեխնիկա, սակայն կրել է կորուստներ և զրկվել տեխնիկայից։ Ռազմական տվյալների համաձայն՝ Պոկրովսկում ներկայումս գտնվում է 314 ռուս զինվորական։
Զելենսկին ներկայացրել է նաև իրավիճակը ռազմաճակատի այլ հատվածներում։ Մասնավորապես, Կուպյանսկի ուղղությամբ ուկրաինական զինված ուժերն արձանագրել են առաջխաղացում։ Միևնույն ժամանակ, Վովչանսկում իրավիճակը կարող է բարդանալ, քանի որ ՌԴ բանակն այդ ուղղությամբ ուժեր է կուտակում։
«Սիվերսկի ուղղությամբ թշնամին փորձել է գրոհել, սակայն փորձերը հաջողություն չեն ունեցել։ Կրամատորսկի և Կոնստանտինովկայի ուղղություններով ևս թշնամին հաջողություն չի ունեցել։ Դոբրոպոլիեում գործողություն է ընթանում, այնտեղ դրականորեն են գործում մեր Զինված ուժերը», - ասել է Զելենսկին։
Ինչո՞ւ է Պոկրովսկն այդքան կարևոր Ռուսաստանի համար։ Մարտական գործողությունների այս լարված ֆոնին Զելենսկին պարզաբանել է, թե ինչու է Պոկրովսկի գրավումը դարձել Կրեմլի գերնպատակը։ Ըստ նրա՝ սա ոչ միայն ռազմական, այլև քաղաքական նշանակության խնդիր է։
«Պուտինին անհրաժեշտ է գրավել Պոկրովսկը, որպեսզի առաջ մղի այն նարատիվը, թե իբր նրանք կարող են գրավել Դոնբասը, և դրանով իսկ կոչ անի արևմտյան երկրներին՝ ստիպելու Ուկրաինային Դոնբասը հանձնել Ռուսաստանին», - բացատրել է Ուկրաինայի նախագահը։
Նրա համոզմամբ, այս գործոնը կարող է ազդել նաև պատժամիջոցների քաղաքականության վրա՝ կա՛մ արագացնելով, կա՛մ հետաձգելով դրանց սահմանումը։ «Որովհետև, գիտեք, բոլորը սպասումների մեջ են։ Կարծում եմ՝ Ռուսաստանը շատ է վախենում ԱՄՆ-ի կողմից ուժեղ որոշումներից, և Պոկրովսկի այս պատմությամբ նա ցանկանում է ցույց տալ հաջողություններ մարտի դաշտում», - եզրափակել է Զելենսկին։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться