Երևանի խցանումներին՝ «դժվար լուծումներ». Փաշինյան
Зарегистрироваться
Зарегистрироваться
Երևանում կարող են լինել «դժվար լուծումներ»․ Փաշինյանը՝ խցանումների մասին
6 НОЯБ. 2025 10:54
Երևանում կարող են լինել «դժվար լուծումներ»․ Փաշինյանը՝ խցանումների մասին

Երևանում կարող են լինել «դժվար լուծումներ»․ Փաշինյանը՝ խցանումների մասին

6 НОЯБ. 2025 10:54
Երևանի տրանսպորտային խցանումների խնդիրը հասել է ճգնաժամային մակարդակի և պահանջում է համակարգային, այդ թվում՝ ոչ պոպուլյար լուծումներ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով իրավիճակի լրջությունը և դրա կարգավորմանն ուղղված կառավարության վճռականությունը։
Վարչապետի խոսքով, խնդրի բազմաշերտ պատճառների մեջ առանցքայինը և ամենաակնհայտը մեկն է մայրաքաղաքի փողոցների գերհագեցվածությունը ավտոմեքենաներով։ «Ես համարում եմ, որ իրավիճակը իրոք ճգնաժամային է։ Տարօրինակ էր հեծանիվով խցանման մեջ հայտնվել այնպես, որ դժվար լինի տեղաշարժվելը»,- իր անձնական փորձն է հիշել ու հիշեցրել Փաշինյանը՝ հավելելով, որ իր հանձնարարականով արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է գնահատի իրավիճակը և առաջարկի լուծումներ։
Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ մեքենաների թվի աճին նպաստում են նաև կառավարության որոշումները, մասնավորապես՝ էլեկտրական մեքենաների համար սահմանված արտոնությունները։ «Մեքենաների թիվն ահռելի է և ամեն օր շատանում է։ Ավելին՝ մենք էլ ենք որոշումներ կայացնում՝ էլեկտրական մեքենաների համար արտոնություններ սահմանելով, և դրանց թիվն էլ ավելի է մեծանում»,- ասել է նա՝ հավելելով՝ Երևանի փողոցների թողունակությունն անսահմանափակ չէ։
Կառավարության ղեկավարը չի բացառում, որ խնդրի լուծման համար կիրառվեն կոշտ և «դժվար» որոշումներ։ «Հնարավոր է նաև դժվար լուծումների անհրաժեշտություն լինի, բայց մենք պետք է ընտրություն կատարենք՝ կամ «յոլա ենք գնում», կամ լուծում ենք խնդիրը»,- ընդգծել է վարչապետը։
Նշենք, որ այս տեսակետը համահունչ է նաև Երևանի քաղաքապետարանի դիրքորոշմանը։ Ավելի վաղ խնդրի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ իրենց պատկերացմամբ՝ խնդրի լուծման միակ արդյունավետ ճանապարհը անձնական ավտոմեքենաների օգտագործման որոշակի սահմանափակումն է։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться