Կաթողիկոսի անունը Պատարագներին չտվողները ենթակա են պատժի․ Մայր Աթոռ
26 НОЯБ. 2025 12:42

Կաթողիկոսի անունը Պատարագներին չտվողները ենթակա են պատժի․ Մայր Աթոռ
26 НОЯБ. 2025 12:42
Եպիսկոպոսաց դասը դատապարտելի է համարել Պատարագի ընթացքում Կաթողիկոսի հիշատակության միտումնավոր զեղչման երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է։ Այդ մասին ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
«Նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։ Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման», - նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ անցած կիրակի Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագին, որին նաև վարչապետն էր մասնակցում պատարագող քահանան՝ Տեր Երվանդը, չէր հնչեցրել Կաթողիկոսի անունը՝ բացատրելով, թե դրանով «պարզապես իր անհամաձայնությունն է արտահայտել տիրող անարդարությանը, երկակի ստանդարտներին»:
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии