Վաղարշապատ. Փախստականներն ու քվեարկությունը
Зарегистрироваться
Зарегистрироваться
Վաղարշապատում 60 փախստական և 573 օտարերկրյա քաղաքացի իրավունք ունեն քվեարկել
16 НОЯБ. 2025 14:34
Վաղարշապատում 60 փախստական և 573 օտարերկրյա քաղաքացի իրավունք ունեն քվեարկել

Վաղարշապատում 60 փախստական և 573 օտարերկրյա քաղաքացի իրավունք ունեն քվեարկել

16 НОЯБ. 2025 14:34
Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ունի ընդհանուր 69,866 անձ, որոնց թվում ընդգրկված են նաև փախստականներ և օտարերկրյա քաղաքացիներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ ընտրական ցուցակներում ընդգրկված է 60 փախստական։ Միևնույն ժամանակ, Դավթյանը պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած 2205 անձինք այս ցուցակներում ներառված չեն։
Ընտրելու իրավունք ունեն նաև օտարերկրացիներ։ Հատուկ կացության կարգավիճակ ունեցող (Հայաստանում 10 տարի օրինական հիմքերով բնակվող) անձանց թիվը 14 է, իսկ մյուս օտարերկրացիներինը՝ 573։
Դավթյանը հերքել է տեղեկությունը, թե Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիներն ընտրելու իրավունք ունեն, իսկ տեղի բնակիչներից ոմանք՝ ոչ։
«Ես նշեմ, որ այնպես է ստացվել, որ այս անգամ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացի չունենք», - հայտարարել է նա։ Ըստ ծառայության պետի՝ 573 օտարերկրյա ընտրողներից 532-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, 16-ը՝ Վրաստանի, իսկ 10-ից պակաս թվով քաղաքացիներ կան Իրանից և Ուկրաինայից։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться