ԱՄՆ-ը Կատարին պաշտպանելու հրամանագիր է ստորագրել
2 ОКТ. 2025 11:55

ԱՄՆ-ը Կատարին պաշտպանելու հրամանագիր է ստորագրել
2 ОКТ. 2025 11:55
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Ամերիկան պարտավորվում է պաշտպանել Կատարին արտաքին հարձակման դեպքում։ Այս քայլը հաջորդել է Իսրայելի կողմից Կատարի մայրաքաղաք Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին սպանելու փորձին։
Համաձայն Սպիտակ տան կողմից հրապարակված հրամանագրի՝ ԱՄՆ «Կատարի Պետության տարածքի, ինքնիշխանության կամ կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների վրա ցանկացած զինված հարձակում կդիտարկի որպես սպառնալիք Միացյալ Նահանգների խաղաղությանն ու անվտանգությանը»։
«Նման հարձակման դեպքում Միացյալ Նահանգները կձեռնարկի բոլոր օրինական և համապատասխան միջոցները, ներառյալ՝ դիվանագիտական, տնտեսական և, անհրաժեշտության դեպքում, ռազմական՝ Միացյալ Նահանգների և Կատարի Պետության շահերը պաշտպանելու և խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար», - ասվում է փաստաթղթում։
Հրամանագիրը ստորագրվել է այն բանից հետո, երբ անցյալ ամիս Իսրայելը ավիահարված էր հասցրել Դոհային՝ փորձելով սպանել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին, ովքեր ապաստանել են Կատարում։
Ընդ որում, հրամանագիրը ստորագրվել է հենց սեպտեմբերի 29-ին, այն օրը, երբ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ներկայացրել Գազայի հատվածում պատերազմի դադարեցման ծրագիր։ Այս համատեքստում հարկ է նշել, որ Կատարը հանդիսանում է ԱՄՆ-ի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև այս հակամարտությունում առանցքային միջնորդ։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться