ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ Աճառյանի և Հանրապետության հրապարակի հոբելյանները
Зарегистрироваться
Зарегистрироваться
ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում՝ Հրաչյա Աճառյանի և Հանրապետության հրապարակի հոբելյանները
10 НОЯБ. 2025 15:15
ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում՝ Հրաչյա Աճառյանի և Հանրապետության հրապարակի հոբելյանները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում՝ Հրաչյա Աճառյանի և Հանրապետության հրապարակի հոբելյանները

10 НОЯБ. 2025 15:15
Հայաստանի մշակութային դիվանագիտությունը նշանակալի հաջողություն է արձանագրել. ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում» է ընդգրկել հայ ժողովրդի համար երկու խորհրդանշական տարեթիվ։ Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի ընթացքում կայացված որոշմամբ՝ համաշխարհային հանրությունը կնշի հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը։
Այս որոշումը ոչ միայն հարգանքի տուրք է հայ մշակութային ժառանգությանը, այլև դրա համաշխարհային նշանակության վկայությունն է։ Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ․) 150-ամյա հոբելյանի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ընդգծում է նրա անգնահատելի ավանդը ոչ միայն հայագիտության, այլև համաշխարհային լեզվաբանության զարգացման գործում։
Աճառյանը, լինելով հայոց լեզվի պատմության, բարբառագիտության և ստուգաբանության հիմնարար աշխատությունների հեղինակ, մարմնավորում է գիտական միտքն ու նվիրումը, որի արդյունքները դարձել են համամարդկային մտավոր ժառանգության անբաժանելի մասը։
Նրա հոբելյանի միջազգային մակարդակով նշումը հնարավորություն կտա աշխարհին վերստին բացահայտել հայ լեզվի և մշակույթի հարստությունն ու խորությունը։
Միևնույն ժամանակ, Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ․) 100-ամյակի ընդգրկումը խորհրդանշում է հայ ճարտարապետական մտքի և քաղաքաշինական ժառանգության միջազգային ճանաչումը։
Հանրապետության հրապարակը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքի սիրտն է, այլև 20-րդ դարի ճարտարապետության եզակի նմուշ, որը մարմնավորում է ազգային ավանդույթների և համաշխարհային քաղաքաշինական միտումների ներդաշնակ համադրությունը։ Այս տարեթիվը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո նշելը կարևորում է Հայաստանի նորագույն պատմության այս կարևորագույն ձեռքբերումը՝ այն դիտարկելով որպես համաշխարհային մշակութային արժեք։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться