Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան ճանաչեցին Պաղեստին պետությունը
21 СЕНТ. 2025 16:17

Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան ճանաչեցին Պաղեստին պետությունը
21 СЕНТ. 2025 16:17
Ավելի ու ավելի շատ երկրներ ճանաչում են Պաղեստին պետությունը:
Պաղեստինի պետականության հարցում նոր թափ է ստանում միջազգային ճանաչման գործընթացը․ Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան պաշտոնապես հայտարարել են Պաղեստինը ճանաչելու մասին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ընդգծել է, որ այս քայլը ոչ միայն դիվանագիտական գործողություն է, այլ նաև ուղերձ երկու ժողովուրդներին․ «Մենք միանում ենք ավելի քան 150 երկրներին, որոնք ճանաչում են Պաղեստին պետությունը։ Սա խոստում է պաղեստինյան և իսրայելական ժողովուրդներին, որ նրանք կարող են ունենալ ավելի լավ ապագա»։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին իր հերթին հայտարարել է, որ Օտտավան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը՝ ընդգծելով, որ այս որոշումը համահունչ է միջազգային հանրության արդարության և կայունության կոչերին։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն ևս հաստատել է, որ իր երկիրը ճանաչում է Պաղեստինը որպես անկախ և ինքնիշխան պետություն։ «Այս քայլով Ավստրալիան ճանաչում է Պաղեստինի ժողովրդի օրինական և երկարամյա ձգտումը սեփական պետություն ունենալու», – նշել է նա։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться