Թրամփը և Ռուսաստանը. Մոսկվայի արձագանքը
Зарегистрироваться
Зарегистрироваться
«Մեր խնդիրն է, որ Ամերիկան «կրկին մեծ» չդառնա». Մոսկվայից արձագանքեցին Թրամփին
24 СЕНТ. 2025 15:39
«Մեր խնդիրն է, որ Ամերիկան «կրկին մեծ» չդառնա». Մոսկվայից արձագանքեցին Թրամփին

«Մեր խնդիրն է, որ Ամերիկան «կրկին մեծ» չդառնա». Մոսկվայից արձագանքեցին Թրամփին

24 СЕНТ. 2025 15:39
Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե Ուկրաինան ունակ է վերադարձնել իր բոլոր տարածքները, իսկ Ռուսաստանը, պարզվել է «թղթե վագր» է, Մոսկվայում բուռն և բազմաբնույթ արձագանք են առաջացրել։ Կրեմլից մինչև պետական քարոզիչներ ու պատգամավորներ՝ ռուսական քաղաքական դաշտը միահամուռ արձագանքում է ԱՄՆ նախագահի գնահատականներին։
Կրեմլն առաջիններից էր, որ շտապեց հերքել ԱՄՆ նախագահի խոսքերը։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Թրամփի միջև մերձեցումը «գործնականում զրոյական արդյունքներ» է տվել՝ ակնարկելով երկու երկրների միջև հարաբերությունների սառեցման մասին։
Ռուսական լրատվամիջոցներն արձագանքել են հեգնանքով։ «Կոմսոմոլսկայա պրավդան» Թրամփին համեմատել է «երեխայի հետ, որի համար խաղալիք չեն գնել, և նա հիստերիկա է սարքում»։
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» ենթադրել է, որ հռետորաբանության փոփոխության վրա ազդել են խաղաղ բանակցությունների ձախողումը և օդային տարածքի խախտումները, սակայն կասկած է հայտնել, թե ԱՄՆ-ն իրապես կմեծացնի օգնությունը Կիևին։
Ալեքսանդր Կոցը գրել է, որ Ուկրաինան երբեք չի կարողանա վերադարձնել կորցրած տարածքները, իսկ Թրամփի խոսքերը որակել է «ճարպիկ մանևրելու փորձ, որպեսզի և՛ Պուտինի հետ չվիճի, և՛ ՆԱՏՕ-ի դաշնակիցներնիրեն թուլամորթի տեղ չդնեն»։
Ամենակոշտ արձագանքը հնչել է Պետդումայի կողմից։ Պատգամավոր Անդրեյ Գուրուլյովը ոչ միայն մերժել է Թրամփի խոսքերը, այլև հակադարձել է նրա հայտնի կարգախոսին։ «Մեր խնդիրն է, որպեսզի Ամերիկան «կրկին մեծ» չդառնա։ Մեզ նոր հեգեմոն պետք չէ։ Մեզ անհրաժեշտ է իրավահավասար, բազմաբևեռ աշխարհ», - հայտարարել է նա։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться