Թրամփը Պուտինին կներկայացնի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը
Թրամփի բանագնացը Պուտինին կներկայացնի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը
2 ДЕК. 2025 06:15
Թրամփի բանագնացը Պուտինին կներկայացնի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը

Թրամփի բանագնացը Պուտինին կներկայացնի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը

2 ДЕК. 2025 06:15
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հաստատել է, որ Ուիթքոֆն արդեն Մոսկվայում է։ Սպասվում է, որ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացն այսօր հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման առանցքում լինելու է խաղաղության ծրագրի ներկայացումը, որը, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, նախապես համաձայնեցվել է Կիևի իշխանությունների հետ։
Ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը լուրջ մտահոգություններ են առաջացրել Հին աշխարհում։ Հեղինակավոր The Wall Street Journal պարբերականը ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի քայլերը սպառնում են ոչ միայն եվրոպական անվտանգության ճարտարապետությանը, այլև հարցականի տակ են դնում Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի ապագան։
Ըստ ամերիկյան պարբերականի՝ եվրոպական մայրաքաղաքներն այսօր հայտնվել են յուրօրինակ մեկուսացման մեջ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ամերիկյան կողմը աստիճանաբար, բայց հետևողականորեն հեռանում է տարածաշրջանից՝ Եվրոպային թողնելով միայնակ իր անվտանգային խնդիրների հետ։ Ստեղծված իրողությունը եվրոպացիներին ստիպում է վերանայել իրենց ռազմավարությունը և ավելի մեծ չափով հենվել սեփական ուժերի վրա։
Հոդվածում ուշագրավ դիտարկումներ են արվում ԱՄՆ-ի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի մանրամասների վերաբերյալ։ Շատերի մոտ այն տպավորությունն է, որ Թրամփի վարչակազմի առաջնահերթությունները փոխվել են։ Այժմ Սպիտակ տունն ավելի շատ շահագրգռված է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության վերականգնմամբ և կապերի բարելավմամբ, քան տրանսատլանտյան դաշինքի շահերի պաշտպանությամբ։ Սա լուրջ ազդակ է դաշնակիցների համար, որոնք տարիներ շարունակ ապավինել են ամերիկյան հովանուն։
Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, իր մտավախությունն է հայտնել առ այն, որ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից հեռանալու միտումը կասկածի տակ է դնում դաշինքին նրանց նվիրվածությունը։ Եվրոպայի համար խիստ անշահավետ և վտանգավոր սցենար է համարվում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր փոխգործակցությունը, եթե դա տեղի ունենա առանց հաշվի առնելու եվրոպական երկրների կենսական շահերը։
Այս աշխարհաքաղաքական տեղաշարժերի ֆոնին ուշագրավ է Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ակտիվությունը։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, Ուիթքոֆն այս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ է մեկնում Մոսկվա՝ խաղաղության ծրագիրը քննարկելու նպատակով։ Հատկանշական է փաստը, որ նրա ծրագրերում Կիև այցելություն նախատեսված չէ։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն վարկածը, որ հակամարտության կարգավորման շուրջ առանցքային բանակցություններն ընթանում են ուղիղ ձևաչափով՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии