Ո՞վ պետք է ապահովեր անչափահասի անվտանգությունը․ ՄԻՊ-ի արձագանքը
28 НОЯБ. 2025 08:02

Ո՞վ պետք է ապահովեր անչափահասի անվտանգությունը․ ՄԻՊ-ի արձագանքը
28 НОЯБ. 2025 08:02
Բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է, իսկ պետությունը պարտավոր է ապահովելու անչափահասների անվտանգությունը ուսումնական հաստատություններում և դրանցից դուրս։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ՄԻՊ–ը` անդրադառնալով Տավուշում գրանցված միջադեպին։
«Պաշտպանը կարևորում է պետական մարմինների, հատկապես իրավապահ համակարգի անհապաղ գործողությունների իրականացումը։ Նրանք պարտավոր ապահովել տուժած ուսանողի անվտանգությունը, անհրաժեշտ բժշկական, հոգեբանական և սոցիալական աջակցությունը, ինչպես նաև համայնքում և ուսումնական հաստատություններում բռնությունը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ:
«Անհրաժեշտ է անհապաղ երեխաների հետ աշխատող և երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման, բացահայտման և արձագանքման պարտավորություն ունեցող բոլոր մասնագետների համար պարտադիր դասընթացներ և պարբերական վերապատրաստումներ անցկացնել, կրթական ծրագրերում երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ թեմաներ ներառել»,- ասված է Պաշտպանի տարածած հայտարարության մեջ:
Անահիտ Մանասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է անում անհապաղ հեռացնել և չտարածել բռնության տեսարաններով տեսանյութը՝ ելնելով երեխայի լավագույն շահի ապահովման և «մի՛ վնասիր» սկզբունքներից։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии