Թայլանդում ջրհեղեղ է. զոհերի թիվը հասել է 33-ի
26 НОЯБ. 2025 08:55

Թայլանդում ջրհեղեղ է. զոհերի թիվը հասել է 33-ի
26 НОЯБ. 2025 08:55
Հարավային Թայլանդում հեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 33-ի: Հաթ Յայ քաղաքի գլխավոր հիվանդանոցում (որտեղ բուժվում էր մոտ 600 հիվանդ, այդ թվում՝ 50-ը ծանր վիճակում) ջուրը հասել է առաջին հարկին, իսկ որոշ տեղերում՝ երկրորդ հարկին: Մոտ 500-2000 մարդ (հիվանդներ, հարազատներ և բուժաշխատողներ), փաստացի փակված են հիվանդանոցում: Կառավարությունը պլանավորում է ուղղաթիռներով տարհանել ծանր հիվանդներին, մատակարարել սնունդ, ջուր և գեներատորներ:
Հեղեղված տարածքներում բնակվում է ավելի քան 2.7 միլիոն մարդ: Նավատորմը (ներառյալ ավիակիր Chakri Naruebet-ը) մոբիլիզացվել է օգնության համար:
Փորձագետները այս հեղեղը համարում են «300 տարին մեկ տեղի ունեցող» երևույթ՝ ռեկորդային անձրևների (օրինակ՝ Հաթ Յայում՝ 335 մմ մեկ օրում) հետևանքով:
Եղանակային անոմալիան նաև տարածաշրջանի այլ երկրների է հարվածել։ Մալայզիայում 15,000-19,000 մարդ տեղահանվել է, Ինդոնեզիայում՝ մահացածների թիվը հասել է մեկուկես տասնյակի, Վիետնամում՝ մոտ 100-ի: Օդերևութաբանները հուսադրող նորություններ չունեն․ նոր անձրևներ են սպասվում:
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии