Սաակաշվիլիին նոր մեղադրանքներ են առաջադրվել
6 НОЯБ. 2025 10:58

Սաակաշվիլիին նոր մեղադրանքներ են առաջադրվել
6 НОЯБ. 2025 10:58
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի և նրա յոթ կողմնակիցների նկատմամբ առաջադրվել են նոր, ծանր մեղադրանքներ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն՝ ներկայացնելով պետության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների մանրամասները։ Գլխավոր դատախազի խոսքով՝ քրեական հետապնդում է սկսվել միանգամից մի քանի ծանրագույն հոդվածներով։
«Միխաիլ Սաակաշվիլիի, Գիորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի և մի շարք այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել պետության դեմ ուղղված հանցագործությունների՝ դիվերսիայի, թշնամական գործունեության մեջ օտարերկրյա պետությանը օգնելու, սահմանադրական կարգի հիմքերի և ազգային անվտանգության դեմ ուղղված գործունեության ֆինանսավորման, ինչպես նաև սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանությունը տապալելու կոչերի համար», - հայտարարել է Գվարակիձեն։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться