Գյումրու քաղաքապետն իր ուղերձում անդրադարձել է բանտարկված Միքայել Աջապահյանին
4 ОКТ. 2025 08:47

Գյումրու քաղաքապետն իր ուղերձում անդրադարձել է բանտարկված Միքայել Աջապահյանին
4 ОКТ. 2025 08:47
Հոկտեմբերի 4-ին Գյումրին 22-րդ անգամ նշում է «Քաղաքի օր» տոնը: Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել օրվա առթիվ՝ հայտարարելով, որ օրը ոչ միայն հայրաքաղաք Գյումրիինն է, այլեւ նրանցը, ովքեր սիրում են Գյումրին, գյումերցիներին, հարգում են նրա ավանդույթներն ու մշակույթը, նրանց, ում համար Գյումրին հարազատ, ջերմ ու տաք օջախ է:
Գյումրին և գյումրեցիները ամեն օր են գրում քաղաքի նոր պատմությունը: Ժամանակագրության մեջ տեղ են գտնում ոչ միայն հինավուրց Գյումրու քարեղեն ժառանգության վկայությունները, ուրախ և հանդիսավոր տոները, այլև, ցավոք, քաղաքի ծանր օրերը: Այսօր Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Աստծո նվիրյալ, հայրենապաշտ այն ծառայի, որը դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց մեր հայրենիքի ճակատագրի վերաբերյալ իր անկեղծ մտահոգությունները հայտնելու համար: Գիտեմ ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն հոգով մեզ հետ է, սրտով՝ ուրախ և պինդ կամքով: Մեր ամենօրյա ջանքերն ուղղված են Գյումրու և գյումրեցու բարօր կյանքին, քաղաքի զարգացմանն ու առաջընթացին: Առաջիկայում տեսանելի կլինեն մեր իրականացրած բազմաթիվ ծրագրերի արդյունքները, որոնց մասին ես խոսել եմ նախընտրական շրջանում: Ձեր վստահությունն ու հավատքն են ինձ ուժ տալիս չշեղվելու նախանշված ուղուց։
- Վարդան Ղուկասյան
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться