Փաշինյանը Չեռնոգորիայի նախագահի հետ քննարկել է երկկողմ կապերը
2 ОКТ. 2025 13:09

Փաշինյանը Չեռնոգորիայի նախագահի հետ քննարկել է երկկողմ կապերը
2 ОКТ. 2025 13:09
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Ժակով Միլատովիչի հետ։ Այդ մասին հայտնում և մանրամասներ են ներկայացնում կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Կողմերը հեռանկարային են համարել առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացումը և պայմանավորվել են այդ ուղղություններով իրականացնել հետևողական քայլեր։ Չեռնոգորիայի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ վստահություն հայտնելով, որ այն կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանի համար։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը բարձր մակարդակի փոխայցելությունների շրջանակում:
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться