Փաշինյանը Ղազախստանում. նվիրել է հնագույն անոթ
Փաշինյանն այցելել է Ղազախստանի ազգային թանգարան և հնագույն անոթ է նվիրել
21 НОЯБ. 2025 16:16
Փաշինյանն այցելել է Ղազախստանի ազգային թանգարան և հնագույն անոթ է նվիրել

Փաշինյանն այցելել է Ղազախստանի ազգային թանգարան և հնագույն անոթ է նվիրել

21 НОЯБ. 2025 16:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում այցելել է Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան:
Վարչապետին ուղեկցել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը: Նիկոլ Փաշինյանը շրջել է թանգարանով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: ՀՀ վարչապետը գրառում է կատարել նաև պատվավոր հյուրերի մատյանում:
Փաշինյանը Ղազախստանի ազգային թանգարանին է նվիրել Ք. հ. 1-2-րդ դդ. Արջակերպ գինու մատուցման անոթ, որի բնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:
Այն պեղվել է Արտաշատ մայրաքաղաքի 8-րդ բլրի արհեստավորական թաղամասի ռիտոններով սրահից` 1980-ական թվականներին: Թաղամասի միայն այս սենյակից պեղվել են հարյուրավոր անոթներ, թասեր, գունազարդ ափսեներ, գեմմա և այլն:
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии