Նոյեմբերյանում դեռահասները դաժանորեն ծեծել են քոլեջի ուսանողի
28 НОЯБ. 2025 06:27

Նոյեմբերյանում դեռահասները դաժանորեն ծեծել են քոլեջի ուսանողի
28 НОЯБ. 2025 06:27
Համացանցում Լուսինե Պողոսյան անունով օգտատերը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժանաբար ծեծում և նվաստացնում մեկ այլ տղայի: Տեսանյութին կից օգտատերը նշել է, որ բռնություն գործադրողները Զորականի դպրոցի բարձր դասարանների աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվածը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող:
Մոտ երկու րոպե տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես են տղաները հարվածներ հասցնում և հայհոյանքներ հնչեցնում ուսանողի հասցեին:
ՆԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ համայնքային ոստիկանները տեսանյութում երևացող բոլոր անձանց հայտնաբերել են, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին:
Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև քրեական վարույթ: Վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Գործով քննությունն ընթանում է: Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ նմանատիպ բռնության դրսևորումներից և անմիջապես տեղեկացնել իրավապահներին նման դեպքերի մասին:
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии