Մակրոնը ներխուժե՞լու է Ուկրաինա. Մոսկվայի պնդումը
Зарегистрироваться
Зарегистрироваться
Մոսկվան պնդում է՝ Մակրոնը Ուկրաինա ներխուժելու ծրագրեր ունի
28 ОКТ. 2025 09:14
Մոսկվան պնդում է՝ Մակրոնը Ուկրաինա ներխուժելու ծրագրեր ունի

Մոսկվան պնդում է՝ Մակրոնը Ուկրաինա ներխուժելու ծրագրեր ունի

28 ОКТ. 2025 09:14
Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «երազում է Ուկրաինա ռազմական ներխուժման մասին»՝ նպատակ ունենալով «որպես զորավար մտնել պատմության մեջ»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱՀԾ-ի հայտարարությանը։
Ըստ ռուսական հետախուզության՝ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբն արդեն իսկ պատրաստում է մինչև 2000 զինվորականից բաղկացած զորախումբ՝ Կիևին օգնելու նպատակով Ուկրաինայում տեղակայելու համար։ ԱՀԾ-ն նաև պնդում է, որ Փարիզը նախապես մշակել է պլան՝ տեղեկատվության հնարավոր արտահոսքի դեպքում հայտարարել, թե խոսքը ոչ թե զորախմբի, այլ «հրահանգիչների փոքր խմբի» մասին է։
Այս տեղեկատվությանը կոշտ է արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հեգնանքով նշել է, որ Մակրոնը ֆրանսիացի զինվորականներին պետք է ուղարկի ոչ թե Ուկրաինա, այլ ֆրանսիական թանգարանները պաշտպանելու համար։ «Որպեսզի Լուվրի հետ պատահածը այլ տեղերում չկրկնվի՝ հաշվի առնելով ներքին վտանգի և իրավական անկարգությունների աղետալի վիճակը»,– ասել է Զախարովան։
Այս հայտարարություններին զուգահեռ, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդես է եկել մեկ այլ նախազգուշացմամբ։ Նա հայտարարել է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները փորձում են ներթափանցել Ռուսաստանի կարևորագույն օբյեկտներ՝ դիվերսիաներ իրականացնելու նպատակով։
Այս համատեքստում Շոյգուն նաև տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել հատուկ վտանգավոր օբյեկտների պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով կամավորական կազմավորումներ ստեղծելու առաջարկին։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться