Մոսկվան հիշեցնում է Կովկասում իր ներկայության ու շահերի մասին
18 СЕНТ. 2025 14:22

Մոսկվան հիշեցնում է Կովկասում իր ներկայության ու շահերի մասին
18 СЕНТ. 2025 14:22
Հուսով ենք, որ Անկարայի և Երևանի միջև պայմանավորվածությունների մշակման ժամանակ պատշաճ կերպով հաշվի կառնվեն իրողությունները և Հարավային Կովկասի հարևանների երկարաժամկետ շահերը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դրա համար կարևոր է բացառել ոչ տարածաշրջանային խաղացողների կործանարար միջամտությունը և առանց այդ էլ բարդ բանակցային գործընթացը»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ընդգծել է, որ ռուսական կողմը մշտապես հանդես է գալիս երկու հարևան պետությունների շուտափույթ հաշտեցման օգտին։ «Կարծում եմ, որ Դուք հիշում եք, թե քանի անգամ է մեր երկիրը և անձամբ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մասնակցել այդ թեմային նվիրված միջազգային հանդիպումներին։ Պատահական չէ, որ վերջին տարիների ընթացքում՝ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։ Մենք Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորումը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասում երկարատև խաղաղության վերականգնման և կայուն զարգացման ապահովման նախապայման»,- նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է այս ուղղությամբ շարունակել աջակցել հայ և թուրք գործընկերների ջանքերին, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում։ «Հիշեցնեմ, որ այնտեղ մտնում են Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան»,- թվարկել է Զախարովան։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться