Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում հանդիպումներ է անցկացնում
Зарегистрироваться
Зарегистрироваться
Լյուքսեմբուրգում մեկնարկել են Արարատ Միրզոյանի հանդիպումները
20 ОКТ. 2025 15:10
Լյուքսեմբուրգում մեկնարկել են Արարատ Միրզոյանի հանդիպումները

Լյուքսեմբուրգում մեկնարկել են Արարատ Միրզոյանի հանդիպումները

20 ОКТ. 2025 15:10
Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխայցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության ակտիվացման միջոցով երկկողմ գործըկերության ընդլայման հնարավորություններին:
Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը մտքեր են փոխանակել եվրոպական ինտեգրացիայի հարցերի շուրջ՝ ընդգծելով առկա գործիքակազմի արդյունավետ իրացման գործում լավագույն փորձի փոխանակման պատրաստակամությունը: Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առաջացող մարտահրավերների և դրանց հաղթահարման մեխանիզմների շուրջ: Միխայ Պոպշոյը ներկայացրել է Մոլդովայում ընտրությունների փորձառությունը, այդ թվում՝ հիբրիդ սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի, և այդ նպատակով ինստիտուտների կարողությունների ամրապնդման մասով:
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться