Սկսում ենք պայքար՝ արդար ընտրություններով իշխանափոխության հասնելու․ Կարապետյան
18 ОКТ. 2025 15:24

Սկսում ենք պայքար՝ արդար ընտրություններով իշխանափոխության հասնելու․ Կարապետյան
18 ОКТ. 2025 15:24
Այսօր «Մեր ձևով» շարժումը սկսում է Հայաստանի վատ շրջանի ավարտի շարժումը և վերակառուցման շարժումը: Այս մասին հոկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Մենք բոլորս պետք է պատրաստ լինենեք և աշխատենք, գնանք դեպի ընտրություններ: Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդն ունի հնարավորություն արդար ընտրություններով, լավ աշխատանքով իշխանությունից հեռացնել այս խմբակին: Շատերը կասեն՝ ինչպե՞ս ենք հեռացնելու, եթե նա ունի պետական ռեսուրսներ: Ես կարող եմ ասել՝ հաղթանակը պետք է լինի այնպես, որ ստիպողաբար ընտրած մարդկանց ձայները վերջնական արդյունքի վրա տարբերություն չտան, այսինքն՝ ՔՊ-ի պարտությունը լինի անվերապահելի»,-նշեց Կարապետյանը։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться