«Մեր ձևով» շարժման արդյունքները և ընդլայնումը
Зарегистрироваться
Зарегистрироваться
«Մեր ձևով» շարշումը ամփոփել է ընթացիկ արդյունքները
11 ОКТ. 2025 09:55
«Մեր ձևով» շարշումը ամփոփել է ընթացիկ արդյունքները

«Մեր ձևով» շարշումը ամփոփել է ընթացիկ արդյունքները

11 ОКТ. 2025 09:55
«Մեր ձևով» նորաստեղծ շարժումը հայտարարում է իր շարքերում արդեն 5000 կամավորի առկայության մասին և ներկայացնում իր առաջիկա ծրագրերն ու սկզբունքները։ Շարժման առաջին հաշվետու ժողովի ընթացքում հնչել է նաև կալանքի տակ գտնվող գործարար, շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձը, որը ներկայացրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Իր ուղերձում Սամվել Կարապետյանը նշել է, որ շարժումն արդեն իսկ զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում։ «Չենք նահանջելու, կանգ չենք առնելու, ու մեր ժողովրդի հետ միասին Հայաստանը դարձնելու ենք ամենալավ, ամենաբարեկեցիկ, ամենաերջանիկ երկիրը, անելու ենք «Մեր ձևով»»,– փոխանցել է Արամ Վարդևանյանը՝ մեջբերելով Կարապետյանի խոսքերը։
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի խոսքով՝ կառույցի ընդլայնումը շարունակական բնույթ է կրում։ «Ամեն օր հարյուրավոր մարդիկ կապ են հաստատում և միանում են մեզ», - ասել է նա՝ հավելելով, որ ունեն հավակնոտ նպատակ։ «Մոտակա ամիսների ընթացքում կլինենք տասնյակ հազարավոր»։
Բացի կազմակերպչական հարցերից, ժողովի ընթացքում ներկայացվել են նաև շարժման գաղափարական դրույթները։ Շարժման անդամ Արեգա Հովսեփյանը անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ ընդգծելով թիմի դիրքորոշումը։ «Արցախցիների իրավունքների պաշտպանությունը և միջազգային ատյաններում նրանց իրավունքների պաշտպանությունը, Մայր Հայաստանում նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը մեր թիմի համար սակարկման ենթակա չէ և այլընտրանք չունի։ Արցախ վերադարձի հարցը մեզ համար փակ չէ», - հայտարարել է նա։
Ուշագրավ է, որ շարժմանը միացել է նաև աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն, ինչի մասին տեղեկությունն արդեն շրջանառվում է մի շարք լրատվամիջոցներում։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться