Սուրբ Գեղարդը դուրս է բերվել. Եսայի քահանա
Դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ Եսայի քահանա
29 НОЯБ. 2025 07:48
Դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ Եսայի քահանա

Դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ Եսայի քահանա

29 НОЯБ. 2025 07:48
Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնի առթիվ դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Այդ առիթով Եսայի քահանա Արթենյանը շեշտել է, որ «այս սրբություններից բխող ուժը պայքարելու, ճշմարիտ ճանապարհին հաստատուն քայլելու ուժ է տալիս մեզ»։
Ըստ հոգևորականի՝ առաքյալների ավանդը դարերի խորքից ուղղորդում է ժողովրդին՝ հավատարիմ մնալու Ավետարանի պատգամներին և Քրիստոսի լույսին։ Նա նաև անդրադարձել է հայ ժողովրդի անցած ուղուն՝ լրագրողների հետ զրույցում հավելելով. «Հայ ժողովուրդն իր դարում բազմաթիվ փորձություններ է ապրել, սակայն դրանք հաղթահարել է Աստծո օգնությամբ և իր պատգամների շնորհիվ»։
Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար Մայր տաճարում հասանելի կլինի մինչև ժամը 18։00–ն։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии