Սպանության կանխում Լոռիում. առգրավվել է ինքնաձիգ
Зарегистрироваться
Зарегистрироваться
Լոռիում կանխվել է սպանություն. առգրավվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ
6 НОЯБ. 2025 16:18
Լոռիում կանխվել է սպանություն. առգրավվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ

Լոռիում կանխվել է սպանություն. առգրավվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ

6 НОЯБ. 2025 16:18
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ 17 և 20 տարեկան վանաձորցի երիտասարդներ նախապատրաստվում են ապօրինի ձեռք բերած հրազենով հաշվեհարդար տեսնել երկու հոգու նկատմամբ:
«ՀՀ Քննչական կոմիտեում սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հետագա միջոցառումներով ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ 17 և 20 տարեկան երիտասարդները Վանաձորի Տերյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու հետ միասին ձեռք են բերել ինքնաձիգ, որը պահվում է վերջինիս տանը: Դատարանի որոշմամբ՝ խուզարկություններ են կատարվել նրանց բնակարաններում: 33-ամյա տղամարդու տան խուզարկության ընթացքում բակում հսկող ոստիկանը նկատել է, որ նա ինքնաձիգի նմանվող իր է նետել պատշգամբից:
45 փամփուշտով լիցքավորված «Կալաշնիկովի» ինքնաձիգը քննիչի կողմից առգրավվել է:
Հինգ անձ ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են»,- տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից:
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться