Լևոն Արոնյանը 3-րդն է Grand Chess Tour Finals-ում
4 ОКТ. 2025 09:05

Լևոն Արոնյանը 3-րդն է Grand Chess Tour Finals-ում
4 ОКТ. 2025 09:05
Հայկական շախմատի երբեմնի երկարամյա առաջատար, այժմ Միացյալ Նահանգների դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային։ Այս արդյունքով՝ Արոնյանը ապահովել մասնակցությունը հաջորդ տարվա մրցաշարին։
Լավագույն եռյակը ունի հետևյալ տեսքը.
• 1-ին տեղ՝ Ֆաբիանո Կարուանա
• 2-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ
• 3-րդ տեղ՝ Լևոն Արոնյան
Հիշեցնենք, որ տարվա ընթացքում 5 գերմրցաշարերի արդյունքով 4 ուժեղագույն գրոսմայստեր էր հասել եզրափակիչ, որը կայացավ բրազիլական Սան Պաուլո քաղաքում։ Կիսաեզրափակիչում Արոնյանը՝ դասական և արագ շախմատում ոչ-ոքի էր ավարտել մրցախաղերը Ֆաբիանո Կարուանայի հետ և միայն կայծակնային շախմատում սայթաքելը փակեց նրա ճանապարհը եզրափակիչ։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться