Փաստաբան Կոչուբաևին բերման են ենթարկել
Зарегистрироваться
Зарегистрироваться
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանի դահլիճից բերման է ենթարկվել
16 ОКТ. 2025 15:31
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանի դահլիճից բերման է ենթարկվել

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանի դահլիճից բերման է ենթարկվել

16 ОКТ. 2025 15:31
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Գործողությունը, որը տեղի է ունեցել անմիջապես դատարանի տարածքից, արձագանք է գտել իրավաբանական շրջանակներում։
24News-ը նշում է, որ Կոչուբաևին բերման ենթարկելուց հետո տարել են անհայտ ուղղությամբ։ Լրատվամիջոցը նաև ենթադրություն է հայտնել, թե բերման ենթարկելու պատճառ կարող էր դառնալ փաստաբանի կողմից առավոտյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված կոշտ գրառումը։
Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործընկեր Էրիկ Ալեքսանյանը «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում հաստատել է տեղի ունեցածը՝ հայտնելով նոր մանրամասներ։ Նա հաստատել է, որ Կոչուբաևին դատարանի դահլիճից ձերբակալել և տարել են։
«Հիմա նա գտնվում է Քննչական կոմիտեում։ Ձերբակալման պատճառը չգիտենք, հիմա գնում ենք այնտեղ»,–ասել է նա։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться